Հին թյուրքական ռունական գիր
Հին թյուրքական ռունական գիր | |
---|---|
Տեսակ | այբուբեն, բնագիր և միատառ այբուբեն |
Լեզուներ | հին թյուրքերեն |
Կազմված է | 38 նշան (դասական դարաշրջան) |
Գրելաձևը | ձախից աջ |
Ժամանակաշրջան | VIII-X դդ. |
Ժառանգված համակարգ | Sogdian? և կխարոշտխի |
Հաջորդ | Օսմաներենի այբուբեն |
ISO 15924 | Orkh |
Յունիկոդ | U+10C00 … U+10C4F |
Old Turkic script Վիքիպահեստում |
Հին թյուրքական ռունական գիր (Օրխոնաենիսեյան գիր), VIII-X դարերում Կենտրոնական Ասիայում թյուրքական լեզուների գրման համար օգտագործված գրային համակարգ[1][2]։
Հայտնաբերվել են Ենիսեյի վերին հոսանքի Օրխոն գետի (Մոնղոլիա) շրջակայքում։ Դրված են հին սողդիերենի միջոցով արամեերենին մոտեցող ոունագրերով։
Օրխոնաենիսեյան գիրը սպասարկում էր այն ժամանակվա միասնական գրական վերբարբառային կոյնեն[3][4][5][6][7], որը սովորաբար «Օրխոնաենիսեյան գրերի լեզու» են կոչում[8]։
Հետազոտողները գրերի 7 խումբ են առանձնացնում, որոնք պատկանում են համապատասխան միավորմանը.
- լենամերձբայկալյան (կուռըկանների)
- ենիսեյան (Ղրղզական խաքանություն)
- մոնղոլական (Արևելաթյուրքական խաքանություն)
- ալթայան (Արևմտաթյուրքական խաքանություն)
- արևելաթուրքեստանյան (Ույգուրական խաքանություն Մոնղոլիայում)
- միջինասիական (Ույգուրական պետության Արևելյան Թուրքեստանում)
- Արևելաեվրոպական (բուլղարներ, խազարներ և պեչենեգներ)։
Ունեն պատմակենսագրական, իրավաբանական, կրոնական, կենցաղային և այլ բնույթ։
Անվանումները տրված են գերմանական ռուներին նմանվող նշանագրերի ձևաչափի համար և դրանց գտնելու վայրերով՝ Օրխոն գետի դաշտավայրում (Թյուրքական երկրորդ խաքանություն) և Ենիսեյ գետի վերին հոսանքներում (Ղրղզական խաքանություն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Орхонские надписи. // Энциклопедический словарь Ф. А. Брокгауза и И. А. Ефрона.
- ↑ Լուսինե Խաչատրյան // Ընտանի կենդանիների անվանումները թյուրքական լեզուներում(չաշխատող հղում)
- ↑ «Ի.Վ. Կորմուշին // Հին թյուրքական լեզուներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Кормушин И.В. Тюркские енисейские эпитафии. Тексты и исследования. М., 1997.
- ↑ Erdal M. Old Turkic. // The Turkic languages. London; New York, 1998.
- ↑ A. von Gabain. Eski Türkçenin grameri. Ankara, 2003.
- ↑ Poppe N. Introduction to Altaic linguistics. Wiesbaden, 1965
- ↑ Малов С. Е., Памятники древнетюркской письменности, М. — Л., 1951
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 598)։ |